Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:48

Զինված ուժերի ավիացիան պատերազմի 44 օրերին (տեսանյութ)

Ինչպիսի՞ գործողություններ է ծավալել հայկական օդուժը պատերազմի ժամանակ և ի՞նչ խնդիրներ է լուծել։ Մանրամասներ են ներկայացնում ոլորտի պատասխանատուները՝ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանը, ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը և ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ Ռուստամ Խաչատրյանը։

«Գրոհային ավիացիայի Су-25  ինքնաթիռները Հայաստանի հյուսիսային ուղղությամբ պաշտպանական գործողություններ են իրականացրել, ոչնչացվել են հակառակորդի հետախզուզական և դիվերսիոն խմբեր: Ունեցել ենք նաև կորուստ: Հարավային ուղղությամբ իրականացվել են հատուկ առաջադրանքներ»,-նշել է ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը:

ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանն էլ հավելել է.

«Անձնակազմի ուժերով ավելի քան 400 վիրավորի ենք տեղափոխել բարդ լեռնային գոտիներից,  կատարել ենք հատուկ թռիչքներ գիշերը, ցերեկը: Բարդ եղանակային պայմաններում մեր անձնակազմի ուժերով մարտական գործողությունների շրջան ենք տեղափոխել մեծ քանակությամբ անձնակազմ, սպառազինություն: Եվ սահմանային մարտերի ժամանակ աջակցել ենք յուրային զորքերին»:

Պատասխանատուները նշել են ԱԹՍ-ների դերը:  Նրանք արձանագրել են, որ 2018թ. հունիսից մինչև 2020թ. հոկտեմբեր՝ 44-օրյա պատերազմի սկիզբը, հայկական զինանոցի՝ ԱԹՍ-ներով համալրվածությունն ավելացել է 6-ից 7 անգամ:

«ԱԹՍ-ներն ունեցել են արդյունավետ մասնակցություն: Կատարել են մի շարք թռիչքներ տարբեր նպատակներով, հրետանային կրակի կառավարում, տարատեսակ օբյեկտների բացահայտում և այլ թռիչքներ»,-նշել է ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը:

Գնդապետ Ասլանյանի խոսքով, մեծ տեղ է պետք հատկացնել ավիացիայի զարգացմանը և անհրաժեշտ է ունենալ գերժամանակակից միջոցներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+