4-րդ զորամիավորումում ապրիլի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ճշգրտվել են մարտական խնդիրներն ու պլանները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները և ծառայությունների պետերը ներկայացրել են տարբեր իրադրություններում պլանավորած գործողությունների, ստորաբաժանումների փոխգործակցության տարբերակները։ Ամփոփելով ներկայացված զեկույցներն ու առաջարկությունները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանը համապատասխան ցուցումներ է տվել ծառայությունների պետերին և ստորաբաժանումների հրամանատարներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







