Հայտնաբերվել են երկու պայմանագրային զինծառայողներ, որոնց հետ կապը կորցրել են մարտի 21-ին:
Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը՝ հղում կատարելով ՊՆ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ պարզվել է զինծառայողների գտնվելու վայրը, իսկ ներկայումս աշխատանքներ են տարվում նրանց տարհանելու ուղղությամբ:
Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ մարտի 21-ին, երկու պայմանագրային զինծառայողների մի մարտական հենակետից մեկ այլ N-զորամաս տեղափոխման ժամանակ, ուժեղ ձնաբքի մեջ, կորել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







