Պաշտպանության նախարարությունը շուտով հայտարարությամբ հանդես կգա՝ կապված տարածվող այն լուրերի հետ, որոնց համաձայն՝ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ կորած զինվորների անուններն են Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։ Զինվորները Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







