Մինչ օրս կատարվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների շուրջ 2000 նույնականացում: Այս մասին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք «սպասում» են փորձաքննության: Եղել է երկու-երեք բողոք, որոնք անհատական քննվել, պարզվել են, և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել»,- պարզաբանեց նախարարը:
Իսկ թե ինչ խնդիր է եղել նույնականացման, մասնավորապես, ԴՆԹ նմուշի անհամապատասխանության հետ կապված, նախարար Ավանեսյանն ուղղորդեց գրավոր հարցում անել:
Հիշեցնենք, որ մի խումբ զինծառայողների ծնողներ բողոք էին հայտնել՝ նշելով, թե ԴՆԹ նույնականացումը սխալ է, կեղծվում է, ոչ միշտ է հավաստի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







