Բաքուն ընդունել է, որ պատահաբար խոցել է ռուսական ուղղաթիռը և ներողություն է խնդրել կատարվածի համար, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել ռուսական կողմին պատճառված վնասի համար, հաղորդում է «РИА новости-ին»:
Գործակալության տեղեկություններով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ ողբերգական միջադեպն ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ։
Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից դեպի Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում ռուսական ուղղաթիռ է խոցվել։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ում հաստատել են այդ տեղեկությունը և հայտարարել, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի հետ սահմանի մոտ Հայաստանի օդային տարածքում գտնվող շարժական զենիթահրթիռային համալիրից, անձնակազմի երկու անդամները զոհվել են, ևս մեկը վիրավորվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







