ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ենթադրում է, որ Շուշիի համար ճակատամարտը, որ ընթանում է վերջին օրերի ընթացքում, վաղը կարող է ավարտվել:
Այս մասին Հովհաննիսյանն ասաց «Առաջին ալիքի» ուղիղ եթերում:
«Մարտերը ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում: Մեր զորքը համառ ու գրագետ պայքար է մղել բոլոր զորատեակներով: Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը ընթանում է վերջին 3-4 օրը, վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի: Չեմ ուզում վաղաժամ գնահատական տամ: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- նշել է Հովհաննիսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







