Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:10

Ռազմաճակատի բոլոր հատվածներում անդադար մարտեր են ընթանում

Հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավել Շուշիի ուղղությամբ և մոտեցել քաղաքին: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական, այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարինտակ, Լիսագոր և այլ հատվածներում: Այս ծանր մարտերի ժամանակ, մեր բոլորի պարտքն է հավատալ հայ զինվորականին, վստահել հայ զինվորականին: Այս պահին տեղին չեն որևէ այլ տեսակի դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները»- ասել է Ա. Հովհաննիսյանը:

Անդադար մարտեր են ընթանում ռազմաճակատի այլ հատվածներում ևս: Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ Մարտունու ղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել, կորցնելով մեկ-երկու միավոր տրահատեխնիկա,  հետ է շպրտվել ելման բնագծերը՝ թողնելով մի քանի դիակներ:

Բերձորից հարավ ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է բարելավումներ իրականացնել: Այլ ուղղություններով ակտիվ մարտական մարտական գործողություններ չեն ընթացել, բայց բնակավայրերի ուղղությամբ հրետանային կրակներ են եղել:

Խոսելով Տավուշի սահմանամերձ հատվածում և Քարվաճառում տիրող իրավիճակի մասին, Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրվա ընթացքում եղել են առանձին հրետակոծության դեպքեր, փոքր հետախուզական գործողությունների փորձեր, բայց ծանր մարտական գործողություններ չեն ընթացել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+