Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությամբ՝ Կարմիր Շուկայի հատվածում և այլ տեղերում փոքր խմբերով, նվազագույն զրահատեխնիկայով, հրետանու աջակցությամբ փորձել են առաջ գալ, հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ:
Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձական քաղաքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈւ ստորաբաժանումների դիմադրությանը, երկարատև մարտի չեն բռնվում: Օրվա ընթացքում հաջողվել է այդ խմբերին մի քանիսին օղակել և ոչնչացնել:
«Բոլոր դիվերսանտները, վարձկանները իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշիի և հարակից գյուղերի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանվում են»,- ասել է Ա. Հովհաննսիյանը:
Պատասխանելով ՀՀ-ԱՀ ճանապարհների անվտանգության մասին հարցին, նա նշել է, որ ճանապարհները փակելու որևէ վտանգ չկա: Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի լիսագորյան հատվածն այսօր մաքրվել է ՊԲ կողմից։ Քաղաքացիականների մուտքը իրենց անվտանգությունից ելնելով, չի թույլատրվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







