ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել սիրիացի հերթական վարձկան ահաբեկչի գերավարման մասին և ներկայացրել նրա հարցաքննության տեսանյութը։
«Արցախի ՊԲ ստորաբաժանումները գերի են վերցրել Ադրբեջանի կողմից կռվող ևս մեկ սիրիացի վարձկան ահաբեկչի։ 1988-ին ծնված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիի խոսքով՝ նրան խոստացել են ամսական $2000 աշխատավարձ Արցախում «անհավատների» դեմ կռվելու համար և լրացուցիչ $100 «պարգևավճար» յուրաքանչյուր գլխատված անհավատի համար»,- գրել է Շուշան Ստեփանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







