Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:41

Հումանիտար հրադադարից հետո ադրբեջանական կողմը սպանել է 5 քաղաքացիական անձի

Մինչև այս գիշերը ներառյալ Արցախում սպանվել է 25 բնակիչ:  Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը սպանել է առնվազն  5 քաղաքացիական անձի: Վիրավորների թիվը 102 է: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Զոհերն ու վիրավորները Սեփանակերտի, Հադրութի, Մարտակերի, Մարտունիի բնակիչներն են: Բեգլարյանը մանրամասնեց, որ զոհերի կեսից ավելին 50-ից բարձր տարիքի են:

Նախնական հաշվարկով՝ 25-ից զոհից 9-ը կին է, 15-ը՝ տղամարդ,  մեկն  էլ 9-ամյա երեխա:

«Թիրախավորվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ բոլոր շրջկենտրոնները, նույնիսկ սահմանից 90-100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը: Ադրբեջանը համակարգված կերպով և շարունակական կերպով թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերը:  Քաղաքացիական բնակչության դեմ կիրառվել են բավականին  ճշգրտությամբ խոցող զինատեսակներ: Եղել է ուղիղ, թիրախավորված հարված բնակչությանը: Դեպքեր ունենք, որ կիրառվել է ինքնասպան արտադրության ԱԹՍ: Հադրութում մեկ տան վրա ինքնասպան ԱԹՍ-ն է հարված հասցրել: Բնակավայրերի ուղղությամբ արձակվել են նաև բալեստիկ հրթիռներ»,-ասաց Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանն ասուլիսին բերել էր խոցված ինքնասպան ԱԹՍ-ի կտորները: Վրայի գրվածներից պարզել են, որ դրանք իսրայելական արտադրության են:

ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝  Շուշիի եկեղեցու թիրախավորումը եղել է և՛ հրթիռով, և՛ ԱԹՍ-ով:

Բեգլարյանը նշեց, որ կան ապացույցներ, որոնց համաձայն Ադրբեջանի զինված ուժերի ներքո գտնվող  հայ զինծառայողների մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել  հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը  խախտել  է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել Արցախի բնակավայրերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+