Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:11

ՀՀ-ն ու Արցախը հերքում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նկատմամբ գործողության մասին ապատեղեկատվությունը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե գործողություն է իրականացվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշել է, որ ՊԲ-ն չի թիրախավորում ոչ ռազմական օբյեկտները:

«Կարող եմ կտրականապես հերքել այդ տեղեկությունը, որովհետև Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական և նյութակառուցվածքային օբյեկտները: Մենք միայն թիրախավորում ենք ռազմական օբյեկտները, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ռազմական օբյեկտ չէ»,- ասել է Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ դա կեղծ տեղեկատվություն է, որով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր հերթին է հերքել այս ապատեղեկատվությունը․ «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ  տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3306390886063715

Նշենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել է հայկական կողմից այն տարածքների հրթիռակոծման մասին, որտեղով ընթանում է Բաքու — Թբիլիսի — Ջեյհան նավթամուղը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+