Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:41

Հակառակորդը թիրախավորել է խոր թիկունքում գտնվող բնակավայրերը

Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի  ամբողջ երկայնքով։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիում հայտնեց ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։

Վերջինիս խոսքով՝ ինտենսիվ մարտերը շարունակվում են հյուսիսային և հարավային ուղղություններով։

Ռազմաճակատում հակառակորդը կիրառում է իր ամբողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, հրետանի, հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

Հայ զինվորականները հերոսաբար հետ են մղում հակառակորդի  բոլոր գրոհները՝  ադրբեջանական կողմին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ թվով կորուստներ։

«Հակառակորդը խախտում է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում  գտնվող բնակավայրերը։ Այսօր ևս Արցախի խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում՝ հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- մանրամասնեց ՊԲ  մամուլի պատասխանատուն։

Հիշեցնենք, որ Սրցախի ամբողջ երկայնքով թեժ և համառ մարտեր են ընթանում։ Ռազմաճակատ է մեկնել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ երեկ հրետակոծվել է Ստափանակերտը։ Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Երեկ երեկոյան հասցված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+