Եվրամիության անդամ երկրների առաջնորդները հոկտեմբերի 1-2-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները կքննարկեն Ալեքսեյ Նավալնիի, Բելառուսի և ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







