Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են մարտերը։ Միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Մարտերի կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։
Նրա խոսքով՝ հակառակորդը հրետանային մեծաթիվ միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում՝ Ադրբեջանին պատճառելով զգալի կորուստներ։
«Րոպեներ առաջ ՊԲ-ն տեսանյութ հրապարակեց․ հարավային ուղղությամբ Արբեջանին բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ են հետ մղվել։ Այդ ընթացքում Ադրբեջանը կորցրել է ևս 10-11 միավոր տանկ։ Այդ ուղղություներով համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթև մարտեր, այլ ուղղություններով մարտերը շարունակվում են», — ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը շարունակել է թիրախավորել հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտը։ Կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցները:
Պն ներկայացուցիչը նշեց, որ հայկական կողմի վիրավորների մեծ մասն ունեն թեթև վիրավորումներ. շատերը վերադարձել են ծառայության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







