Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի բանակային ավիացիայի և Հայաստանի պաշտպանության նախարարության մարտական օդաչուները երկկողմ թռիչքային մարտավարական վարժանքների շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի շարասյունը: Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Օդաչուները Ալագյազ զորավարժարանում թռիչք են կատարել նվազագույն բարձրության վրա՝ մինչև 15 մետր, իսկ Մի- 8ՄՏՎ դեսանտա-գրոհային ուղղաթիռների և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների անձնակազմերն իրականացրել են տեղանքի վիզուալ հետախուզում և ոչնչացրել պայմանական հակառակորդի զրահատեխնիկան:
Նաև երկու երկրների ուղղաթիռների անձնակազմերը համատեղ մշակել են ցածր բարձրության վրա օդային մարտ վարելու տարրեր: Երկկողմ գումարտակային վարժանքների շրջանակներում մշակվել են միայնակ մարտավարական գործողություններ վարելու նոր միջոցներ։
Նշենք, որ երկկողմ թռիչքային մարտավարական վարժանքն անցկացվում է ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների և Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ: Դրան մասնակցում են ավելի քան հազար զինծառայողներ, գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական Հատուկ տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







