Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:42

Ջալալ Հարությունյանը կենտրոնական ուղղությամբ տեղակայված միավորմանը հանձնել է մարտական դրոշ

Սեպտեմբերի 10-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը կենտրոնական ուղղությամբ տեղակայված, գեներալ-մայոր Սամվել Պողոսյանի հրամանատարությամբ գործող միավորմանը հանդիսավոր պայմաններում հանձնել է մարտական դրոշ: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով անձնակազմին՝ բանակի հրամանատարը մասնավորապես նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է միավորմանը մարտական դրոշի հանձնումը: Այն պետք է ավելի ոգևորի միավորման ողջ անձնակազմին և պարտավորեցնի յուրաքանչյուրին ավելի բարձր պատասխանատվությամբ կատարելու առաջադրված խնդիրները: Վստահ եմ, որ մարտական դրոշը կպարտավորեցի էլ ավելի բարձր պահելու արցախյան գոյապայքարում նահատակված մեր զինակից ընկերների պատիվը և ավելի անառիկ պահելու վերջիններիս արյամբ գծված Արցախի սուրբ սահմանները»:

Միավորման հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով բարձր վստահության ու պատվի համար, հավաստիացրել է, որ միավորումը, ենթակա բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները բարձր կպահեն մարտական դրոշի պատիվը և, ամենօրյա ծառայողական ու մարտական խնդիրների կատարմամբ, ամեն ինչ կանեն առկա ցուցանիշները նոր նշաձողի հասցնելու, վերադաս հրամանատարության ու մեր ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:
Մարտական դրոշի հանձնման խորհրդանշական միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+