Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Միջազգային բանակային խաղեր»-ի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոսոտսի 23-ին: Խաղերն անցացվելու են Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







