ՀՀ պաշտպանության նախարարությունն ուշադիր կհետևի Ադրբեջանում անցկացվելիք ադրբեջանա-թուրքական համատեղ լայնամասշտաբ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժություններին։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի տարեկան պլանի համաձայն՝ Ադրբեջանում տեղի կունենան ադրբեջանա-թուրքական համատեղ լայնամասշտաբ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։
Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջեւանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29 — ից օգոստոսի 10 — ը ՝ Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







