Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավո՞ր է հաղթել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել։
«Մինչև այս հարցի լուծումը մենք չտանք, այստեղից գնալու իրավունք չունենք, ինչքան էլ մեզ տանը սպասեն»,- նշել են տղաները։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորներն են, որոնք վերջին իրադարձությունների բերումով հրամանատարությանը խնդրում են դեռ իրենց չզորացրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







