Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Նա նշել է, որ իրավիճակն ամբողջությամբ մեր բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի ուղղությամբ իրադրությունը սրվել է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանու կիրառմամբ փորձել են գրավել հայկական հենակետը:
Դրանից հետո ադրբեջանական կողմը ընդմիջումներով շարունակել է սահմանամերձ գոտում հայկական դիրքերի ու բնակավայրերի գնդակոծությունները: Ադրբեջանական զինուժը կիրառել է զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:
ՀՀ ՊՆ-ն հայտնել Է մարտական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողների մասին: Ըստ Բաքվի տեղեկատվության՝ ադրբեջանական զինուժի կորուստները կազմել են 12 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







