Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:44

Ադրբեջանական ԱԹՍ-ն ամենայն հավանականությամբ պատկանում է ՊՍԾ-ին

Armlur.am լրատվակայքը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանական Sky Striker մահապարտ ԱԹՍ–ն՝ հայ զինծառայողների ձեռքում։ Այս մասին հայտնում է razm.info-ն։

Նշվում է, որ ԱԹՍ–ն ունի 062 կողային համարը։ Ամենայն հավանականությամբ հայ զինծառայողների ձեռքին հայտնված ԱԹՍ–ն պատկանում է Ադրբեջանի ՊՍԾ–ին։

Աղբյուրը նշում է, որ 2019 թ. հունվարին հայտնի է դարձել, որ իսրայելական արտադրության այս ԱԹՍ-ներից ձեռք էր բերել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Հրապարակվել էր նաև ՊՍԾ բազայում արված լուսանկար, որտեղ երևում էր առնվազն 13 միավոր Sky Sktriker ԱԹՍ՝ նույն շարքի կողային համարներով (063, 067, 068 … )։ Սա կրկին կարող է վկայել այն մասին, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ–ն:

Ավելի վաղ ՀՀ ԶՈւ–ն խոցել է ադրբեջանական շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Hermes–900 ԱԹՍ, որը ևս գտնվում է ոչ թե բանակի, այլ ՊՍԾ հաշվեկշռում։ Երկու տեսակի ԱԹՍ–ներն էլ արտադրում է իսրայելական «Elbit Systems» ընկերությունը։

«Sky Striker» մահապարտ ԱԹՍ–ներն ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է 2016 թ. նոյեմբերին։ Այս ԱԹՍ-ն կարող է օդում շրջել, հետախուզել թիրախին ու օդում մնալ 2 ժամ, եթե իրեն կցված է 5 կգ մարտագլխիկ, և մոտ 1 ժամ, եթե կցված է 10 կգ մարտագլխիկ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+