Ադրբեջանական կողմի հետ հրադադարի պայմանավորվածության մասով հստակ տեղեկություն չունեմ, բայց հաճախ է լինում, որ գիշերները ակտիվություն չի լինում։ Եթե մենք նման ինֆորմացիա ունենանք, անպայման կհայտարարենք։ Այս մասին Տավուշում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Խոսելով «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այդ թանկարժեք, «թռչող ուղեղային կենտրոն» ԱԹՍ-ն խոցվել է «Оса» զենիթահրթիռային համալիրի կողմից։
«Արդեն մի քանի տարի է,ինչ մեր ռազմաարդյունաբերական համալիրը յուրացրել է «Оса» զենիթահրթիռային համալիրի մոդեռնիզացիայի տեխնոլոգիաները և վերջին տարիներին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ ու հետո ադրբեջանական ԱԹՍ-ների խոցման լավագույն միջոցը «Оса» զենիթահրթիռային համալիրներն են»,- ասաց Հովհաննիսյանը։
Տաղանդավոր հայ ինժեներների մոդեռնիզացրած և ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն կիրառված «Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից “Elbit Hermes 900” անօդաչու թռչող սարքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







