Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:54

«Ադրբեջանում խառն են»․ Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը՝ Միլլի Մեջլիսի նիստի մասին

«Ադրբեջանում խառն են։ Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով։ Պատգամավոր Վահիդ Ահմեդով խիստ քննադատության է ենթարկել Զաքիր Հասանովին և ԶՈՒ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կենտրոնական հրամանատարական կետում բանակի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ մի շարք ռազմատենչ հայտարարություններ էր արել․ «Թշնամին պետք է գիտակցի, որ այն գործողությունները, որոնք մենք կիրականացնենք այս անգամ, տարբեր կլինեն 2016-ի ապրիլյան իրադարձություններից, և հարվածները, որոնք կհասցվեն, կհանգեցնեն նրանց քաղաքական, տնտեսական և ռազմական վերջնական փլուզմանը»։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ պատգամավոր Վահիդ Ահմեդովը նախ կասկածի տակ է դրել Հասանովի և Սադիկովի ադրբեջաներենի իմացությունը, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողացել «հոդաբաշխ պատասխան տալ»՝  կապված Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության հետ։ «Դիմելով Զաքիր Հասանովին նա մասնավորապես ասել է․ «․․․Դուք Պաշտպանության նախարար եք: Շուշիի հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կար: Ասես վախենում ենք ինչ-որ մեկից: Ես չեմ ասում, որ պետք է կրակ բացենք, բայց համենայն դեպս, մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեինք»»։

Խորհրդարանի ընդմիջումից հետո, ըստ ռազմագետի, իրավիճակն ավելի է թեժացել, բոլոր ելույթ ունեցող պատգամավորները սկսել են մեղադրել Վահիդ Ահմեդովին «թշնամու» ջրաղացին ջուր լցնելու համար։

«Ադրբեջանի ՊՆ-ն էլ պատասխանել է պատգամավորին, ասելով , որ Զաքիր Հասանով վերջին մեկ տարում Շուշիի վերաբերյալ հարցադրում չի ստացել։ Իսկ Շուշիի վրա հրթիռ գցելը պետք է թույլատրի Միլլի Մեջլիսը, այսինք պատերազմի թույլտվություն պետք է տա խորհրդարանը և ՊՆ-ն ինքնագլուխ չի կարող գործել։ Մի խոսքով, շատ թեժ է եղել գարնանային նստաշրջանի վերջին նիստը»,-ամփոփել է Հովհաննիսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+