Հայաստանն ընդգրկվել է 2025 թվականին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տոկոսային հարաբերությամբ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող տասը երկրների շարքում, տեղեկանում ենք Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցից։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի ռազմական ծախսերը նախորդ տարի կազմել են ՀՆԱ-ի 6,1%-ը: ՀՀ-ն ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությամբ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող տասը երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Ադրբեջանը 6,5%-ով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Ադրբեջանը նաև ռազմական ծախսերի ամենամեծ աճն ունեցող չորս երկրների շարքում է, որոնց ցուցանիշն անցած տարի աճել էր 1,4%-ով՝ 2024 թվականի համեմատ:
Առաջին տասնյակի առաջին երեք տեղերն զբաղեցրել են Ուկրաինան՝ ՀՆԱ-ի 40%-ի ռազմական ծախսերի մասնաբաժնով, Ալժիրը՝ 8,8%-ով և Իսրայելը՝ 7,8%-ով:






































