ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին և ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում և պարզել վարորդական իրավունքի առկայությունը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով նախարարության իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Պապիկյանն այսպիսով փորձել է պարզել, թե կա՞ն մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։
Լրատվականը տեղեկացրել է, որ համազգեստով վարորդներին պարեկների կանգնեցնելն ու վկայականի առկայությունն ստուգելը դժգոհության ալիք է բարձրացրել։
«Զինվորականները կարոտով են հիշում, թե անցյալում ինչ հարգանք ու սեր կար իրենց նկատմամբ, որ անգամ ԳԱԻ-ի տեսուչներն էին պատվի առնում ու ճանապարհում իրենց»,- գրել է թերթը։






































