ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում:
Այսօր ավելի վաղ ABC Media-ն հայտնել էր, որ Կապանից կրակոցների, այդ թվում` հրետանու զարկերի ձայներ լսվում են Ադրբեջանի կողմից գրավված Կովսականի (Զանգելանի) ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







