Արմավիրի մարզի զորամասերից մեկում խմելու ջրի նոր կայան է տեղադրվել։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման այսպիսի կայան է տեղադրվել եւ հիմա զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը կից հրապարակելով կայանի լուսանկարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







