Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:58
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 12 րոպե առաջ

Հայաստանի ՊՆ-ն հնդկական և հայկական արտադրության սպառազինության նմուշներ է ցուցադրել

Հայաստանի ՊՆ-ն հնդկական և հայկական արտադրության սպառազինության նմուշներ է ցուցադրել

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանիին հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշներ:

Գերատեսչության հաղորդագրությունում չեն նշվում ցուցադրված զինատեսակների անվանումները, սակայն ՊՆ-ի հրապարակած տեսանյութում երևում են ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգեր, մասնավորապես՝ հնդկական արտադրության 155 մմ/39 ինքնագնաց հաուբից MArG 155, որի հնարավոր ձեռքբերման մասին Հայաստանի կողմից 2022-ին հաղորդել էին ԶԼՄ-ները։

Բացի այդ, տեսագրությունում երևում են Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգը և Akash զենիթահրթիռային համալիրը (երկուսն էլ հնդկական արտադրության են, դրանց հնարավոր ձեռքբերման մասին Հայաստանի կողմից նույնպես ավելի վաղ հաղորդվել էր-խմբ․), տարբեր դասերի և նշանակության անօդաչու համակարգեր, ավիացիոն ռումբերի պլանավորման և ուղղման մոդուլ և այլ միջոցներ։

2022 թվականի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանն ստորագրել է Հնդկաստանից զինատեսակների մատակարարման 244 մլն դոլարի պայմանագիր, այդ թվում՝ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ 2024 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից սպառազինությունների խոշորագույն ներմուծողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024-2025 ֆինանսական տարվա մեկնարկին Հայաստանի կողմից Հնդկաստանից ներմուծված զինատեսակների ընդհանուր ծավալը հասել է 600 մլն դոլարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+