Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:41

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած պայմանագրայինները կհամարվեն ատեստավորված. Պապիկյան

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած պայմանագրայինները կհամարվեն ատեստավորված. Պապիկյան

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած պայմանագրային զինծառայողները կհամարվեն ատեստավորված, նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, այն կքննարկվի ԱԺ առաջիկա նիստերի ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։

Մասնավորապես, նրա խոսքով, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված կհամարվեն ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ նրանք նշանակվել են ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված կհամարվեն ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը կհաշվարկվի պաշտոնի նշանակման օրվանից։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնության նպատակը նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների համար պայմանագրային ծառայությունը շարունակելու գրավչության բարձրացումն է։

ԱԺ-ն փետրվարի 11-ի նիստում առաջին ընթերմամբ ընդունեց նախագիծը, որով ռազմաուսումնական հաստատություններ ավարտած պայմանագրային զինծառայողները կհամարվեն ատեստավորված։

Նախագիծն ընդունվեց 66 կողմ, 0 դեմ և 25 ձեռնպահ ձայներով։

Կարդացեք նաև՝ 

Ո՞ր զինծառայողները կհամարվեն ատեստավորված. ի՞նչ քննություն է սպասվում. Պապիկյանի պարզաբանումը

ԶՈւ ատեստավորմանը բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելը խնդրահարույց է․ Աբրահամյան

Նյութը թարմացվել է փետրվարի 11-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+