2026 թվականի Global Firepower-ի ռազմական հզորության ամենամյա վարկանիշային աղյուսակում Հայաստանը 145 երկրների շարքում զբաղեցրել է 101-րդ տեղը։
Վարկանիշի համաձայն՝ տարածաշրջանային համեմատության մեջ Հայաստանի դիրքը շարունակում է զիջել մի քանի հարևան պետությունների դիրքին։ Ադրբեջանն զբաղեցրել է 60-րդ տեղը, Իրանը՝ 16-րդ, իսկ Վրաստանը՝ 95-րդ։
Աշխարհում վարկանիշային աղյուսակը գլխավորել է Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Ռուսաստանը և Չինաստանը։ Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Իտալիան։
Global Firepower ինդեքսը հիմնված է ավելի քան 60 ցուցանիշի վրա, այդ թվում՝ անձնակազմի թվաքանակը, զենքի քանակը և տեսակը, պաշտպանական ծախսերը, լոգիստիկ հնարավորությունները, ռեսուրսներին հասանելիությունը և աշխարհագրական գործոնները։
Վարկանիշն ուղղակիորեն չի դիտարկում միջուկային զենքը՝ կենտրոնանալով ընդհանուր ռազմական ներուժի և «ավանդական պատերազմ» վարելու ունակության վրա։



































