Նախիջևանում իրականացվող լայնածավալ զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պն փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի զորավարժությունները, արդյո՞ք դրանք հանպատրաստից են արվում:
«Ես չեմ բացահայտի մեր տեղեկությունը, բայց այն, որ չհայտարարված էր, կան միջազգային համաձայնագրեր, որն Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել, մենք սովոր ենք հակառակ նման գործողություններին, որևէ լարվախություն չի առաջացրել, և մեր վերջին հայտարարությունը դրա հետ կապված պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա»,- ասաց Բալայանը։
Փոխնախարարը հայտնեց նաև, որ եթե նկատեն, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում մեր հանրապեություններին սպառնալիքն անմիջական է, ապա կանպխարգելիչ միջոցատռումներն անմիջապես ձեռնարկվելու են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







