Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր Միրզոյանի և Բայրամովի կողմից։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հեռախոսազրույց ունեցել էին նաև 3 տարի առաջ՝ 2022-ի ապրիլին՝ քննարկելով սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման հարցեր և հումանիտար խնդիրներ:
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան





































