Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է Biel Chess Festival 2025 շախմատի միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջին հորիզոնականում է հույն Նիկոլաս Թեոդորուն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռինատ Ջումաբաևը՝ Ղազախստանից։
Մրցաշարն անցկացվել է հուլիսի 12-25-ը։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 28 500 շվեյցարական ֆրանկ է։