• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 08:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Վստահության ճգնաժամ. ինչպես կքվեարկեն ՀՀ բնակիչներն ընտրություններում. Armenia Today-ի հարցումը

Էքսկլյուզիվ,
28 Մայիս 2025 18:32
ShareShareShare
telegram

Հայաստանի բնակչության մոտավորապես կեսը չի աջակցի որևէ գործող քաղաքական ուժի, եթե անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին են վկայում Armenia Today-ի անցկացրած հարցման արդյունքները։

2025 թվականի ապրիլի վերջից մինչև մայիսի սկիզբ Armenia Today-ը դաշտային հարցում է անցկացրել Երևանում և Հայաստանի չորս մարզում՝ 368 պատասխանողի մասնակցությամբ։ Հարցման նպատակն էր պարզել, թե քաղաքացիները քաղաքական ո՞ր ուժի, կուսակցության կամ գործչի օգտին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը։ Բացի այդ, Armenia Today-ի թղթակիցը հետաքրքրվել է․ ըստ հարցվածների՝ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քաղաքական առաջնորդը, որպեսզի արժանանա քաղաքացիների վստահությանը։

Հարցմանը, որն անցկացվել է տեսանյութային հարցազրույցների ձևաչափով, մասնակցել է Երևանի 131 և մարզերի 237 բնակիչ (ներառյալ՝ 62 գյուղաբնակ)։ Յուրաքանչյուր պատասխան տեսագրվել է, ինչը հնարավորություն է տվել ապահովել հետազոտության թափանցիկությունն ու նվազագույնի հասցնել տվյալների խեղաթյուրման կամ փոխարինման վտանգը տեղեկատվության հավաքագրման փուլում։ Հարցման վստահության միջակայքը կազմել է 85%, իսկ շեղման սահմանը՝ ±3,75%։ Հարկ է շեշտել, որ որոշ ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող քաղաքացիներ, ենթադրաբար, պարզապես խուսափել են տեսախցիկի առջև արտահայտել իրենց համոզմունքները։

Իշխանությունների վարկանիշի նվազում և ընդդիմության թույլ աջակցություն

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 368 մասնակցից 27,7%-ը (102 քաղաքացի) իր ձայնը կտար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հարցվածների 45,1%-ը (166 մարդ) հայտնել է, որ այսօրվա քաղաքական դաշտում՝ գործող և նախկին քաղաքական գործիչների շարքում, չի տեսնում որևէ մեկին, ում օգտին կքվեարկեր։ 5,4%-ը (13 պատասխանող) նշել է, որ սպասում է նոր քաղաքական ուժի ձևավորմանը, որը կապ չունի նախկին կամ ներկա իշխանությունների հետ, և կկարողանա շտկել երկրի ծանր իրավիճակը։

Հարցման մասնակիցների ևս 6,5%-ը (24 մարդ) հայտնել է, որ եթե Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը որոշի մասնակցել ԱԺ ընտրություններին, ապա իրենք պատրաստ են քվեարկել նրա և այն քաղաքական ուժի օգտին, որի ցուցակով նա կառաջադրվի։ Բլոգեր Վարդան Գուկասյանի (Դոգ) ղեկավարած «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 4,3%-ը (16 մարդ), իսկ «Հայաստան» դաշինքին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, 4,1%-ը (15 մարդ)։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին իր ձայնը կտար 4,1%-ը (15 պատասխանող), իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ հարցվածների 2,7%-ը (10 մարդ)։

Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ հասարակության մեծամասնությունը ներկայումս չի աջակցում գործող քաղաքական գործիչներից որևէ մեկին։ Այս ընտրողների էլեկտորալ նախընտրությունը հեռանկարում կարող է որոշիչ ազդեցություն ունենալ ապագա ընտրությունների արդյունքների վրա։ Այս 45%-ի մեջ զգալի թիվ են կազմում նրանք, ովքեր նախկինում իրենց ձայնը տվել էին ներկայիս վարչապետի ղեկավարած կուսակցությանը։ Սակայն նրանք այսօր հիասթափված են՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ նկատելի առաջընթացի բացակայության պայմաններում։

Շատերը նշել են, որ իրենք «չեն ապրում, այլ գոյատևում են», իսկ ոմանք ընդգծել են, որ «ժողովրդին հիմարի տեղ են դնում, իսկ աշխատավարձը հազիվ է բավականացնում ուտելիքի ու կոմունալ ծախսերի համար»։ Այդ պատճառով նրանք պատրաստ են քվեարկել «ում օգտին պատահի, միայն ոչ Փաշինյանի», ինչպես ձևակերպել են որոշ հարցվողներ։

Իշխանություններին աջակցող հարցվածների թվում զգալի մաս են կազմում այն քաղաքացիները, որոնք գործող իշխանություններին այլընտրանք չեն տեսնում, նկատում են կյանքի որոշակի բարելավումներ (ամենից հաճախ հիշատակվում են ճանապարհների ու մանկապարտեզների կառուցումը), ինչպես նաև նրանք, որոնք նշում են, որ կշարունակեն քվեարկել Փաշինյանի օգտին, «քանի դեռ նրան զուգահեռ նախկիններն են առաջադրվում»։

Հարցման արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ գործող իշխանությունների հասարակական աջակցությունը նվազման միտում ունի, սակայն այս պահին այն դեռևս կրիտիկական չէ, և քաղաքական ուղղվածության անխուսափելի փոփոխության ակնհայտ նշաններ դեռ չկան։

Եթե հարցվածներին բաժանենք հիմնական խմբերի, ստացվում է հետևյալ պատկերը՝ 118 մասնակից աջակցություն է հայտնել իշխանական թիմին, 96-ը հանդես են եկել գործող իշխանության դեմ, իսկ 154-ը դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում։ Այդուհանդերձ, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համախառն աջակցությունը գերազանցում է բոլոր մյուս քաղաքական ուժերի, այդ թվում՝ «ով էլ լինի, միայն ոչ Փաշինյանը» դիրքորոշման համատեղ արդյունքը։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարզերում բողոքական տրամադրություններն ու քաղաքականությունից օտարացումն էականորեն ավելի ուժեղ են, քան Երևանում։ Միևնույն ժամանակ, հենց այստեղ են մարդիկ առավել հետաքրքրված նոր քաղաքական ուժերով և ծրագրերով։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկա ընտրություններում մարզերում անցկացված քվեարկությունը, հավանաբար, կորոշի հաղթողին։ Մարզերի ընտրողների պահանջներն ու տրամադրությունները հասկանալը, ինչպես նաև դրանք նախընտրական ծրագրում արտացոլելը, կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ այս կամ այն ուժի հաղթանակի վրա։

Երևանում ընդդիմադիր և իշխանամետ տրամադրությունները հավասարակշիռ են, մինչդեռ մարզերում ընդդիմության նկատմամբ վստահությունն զգալիորեն ցածր է։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ կանանց շրջանում իշխանության աջակցությունը մի փոքր ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ, մինչդեռ տղամարդիկ զգալիորեն ավելի շատ են աջակցում ընդդիմությանը։ Բացի այդ, կանանց շրջանում ավելի շատ են նրանք, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց քաղաքական ընտրության հարցում։

Այս ամենը վկայում է այն մասին, որ գործող վարչապետի հաղթանակի որևէ երաշխիք չկա՝ հատկապես հաշվի առնելով, որ ընտրողների զգալի հատվածը շարունակում է այլընտրանք փնտրել։

Խոսուն օրինակ են մարտի վերջին Գյումրիի ավագանու ընտրությունները, երբ ընդդիմադիր թեկնածուն, չնայած հարցումների մեծամասնության ոչ դրական կանխատեսումներին, հաղթանակ տարավ՝ հակառակ բոլոր սպասելիքների։

Ընդդիմադիր դաշտում աջակցության առումով առաջատար է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը բավականին բարձր արդյունքներ է ցուցաբերել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Հաշվի առնելով, որ Կարապետյանը վերջին յոթ տարիներին հեռու էր քաղաքականությունից, նման աջակցությունը վկայում է նրա հսկայական պոտենցիալի մասին՝ որպես հնարավոր քաղաքական նոր գործիչ։

Փաստացի՝ Կարապետյանի կողմնակիցների մեծամասնությունն այժմ, ամենայն հավանականությամբ, ընտրություններին կաջակցի կա՛մ «Հայաստան» դաշինքին, կա՛մ Հանրապետական կուսակցությանը («Պատիվ ունեմ» խմբակցություն), կա՛մ ձեռնպահ կմնա քվեարկությանը մասնակցելուց։

Նոր կուսակցությունների պահանջարկ և փոփոխությունների հանդեպ թույլ հավատ

Հետազոտության արդյունքները վկայում են նաև, որ հասարակության մեջ առկա է նոր կուսակցությունների պահանջարկ։ Շատ ընտրողներ պարզապես չեն տեսնում համապատասխան քաղաքական ուժեր դաշտում և ակնկալում են, որ դրանք ի հայտ կգան:

Սակայն հարցվածների մեծ մասը նշել է, որ քիչ է հավատում, թե կարող են ի հայտ գալ նոր քաղաքական ուժեր, որոնք կապ չունեն նախկին կամ ներկա իշխանությունների հետ։ «Դա գրեթե անհնար է», «որտեղի՞ց պետք է հայտնվեն», «նոր ուժերը հին ուժերի շարունակությունն են լինելու»՝ գերակշռում են այսպիսի տեսակետները։ Մյուսներն արդեն իրենց համար այլընտրանք են գտել, օրինակ՝ ԴՕԿ-ը, Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի Մերիտոկրատական կուսակցությունը։ Երկուսն էլ արևմտամետ ուղղվածություն ունեն, սակայն ի տարբերություն այլ արևմտամետ ուժերի՝ (ինչպիսիք են Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» կամ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը») իրենց քաղաքական ծրագիրը չեն կառուցում բացառապես հակառուսական հռետորաբանության վրա։

Ինչպիսի՞ որակական հատկանիշներ պետք է ունենա Հայաստանի ղեկավարը

Հարցվածները նաև նկարագրել են ղեկավարի կերպարը, ում օգտին կքվեարկեին, և ով, իրենց կարծիքով, պետք է առաջնորդի Հայաստանը և դուրս բերի երկիրը դժվարին իրավիճակից։

Հարցման մասնակիցների կարծիքով՝ առաջնորդը, ում օգտին իրենք կքվեարկեին, նախևառաջ պետք է ունենա ճկուն միտք, լինի կրթված և գրագետ (այդ թվում՝ կարողանա հստակ և բովանդակային խոսել հայերեն), առաջնորդվի Հայաստանի քաղաքական շահերով և չցուցաբերի ակնհայտ «ֆանատիզմ» որևէ ուժային կենտրոնի նկատմամբ։ Սա է, ըստ նրանց, երկրի ղեկավարի հայրենասիրության կարևոր նշանը։

Բացի այդ, հարցվածները կարևորել են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ուժը, համեստությունը և ազնվությունը, ինչպես նաև փորձը (կամ նույնիսկ մասնագիտացումը) կոնկրետ գործնական ոլորտներում։ Եթե Երևանում առավել հաճախ շեշտվել են միտքը, հայրենասիրությունը, ուժը, համեստությունը, գրագիտությունն ու փորձը, ապա մարզերում առավել ընդգծված է «ժողովրդական թեկնածուի» պահանջը՝ ժողովրդից դուրս եկած, արտաքնապես հասարակ մարդու նմանվող և բնակչության շահերը ներկայացնող։

Ստացված պատասխաններից դատելով՝ Փաշինյանը մեծապես համապատասխանում է այս պահանջներին. հարցվածների մեծ մասը, որոնք նման ղեկավարի են փնտրում, աջակցում են նրա թեկնածությունը։

Իշխանություններին աջակցության և ընդդիմության նկատմամբ թույլ վստահության հնարավոր պատճառները

Հարցման պատասխանները թույլ են տալիս նաև առանձնացնել իշխանություններին աջակցության և ընդդիմության նկատմամբ թույլ վստահության հնարավոր պատճառները։

Ընդդիմության շրջանակում կան բարձր հակառեյտինգ ունեցող գործիչներ, այդ թվում՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ և քաղաքականության մեջ արդեն ավելի քան 30 տարի գործող քաղաքական գործիչներ։ Այդպիսիք են, օրինակ, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

2. Ընդդիմադիր դաշտի վերականգնման ցածր տեմպերը և իշխանությունների հաջողված քարոզչությունը, որն օպերատիվ և արդյունավետ կերպով վարկաբեկում է նոր հնարավոր առաջնորդներին, ընդդիմության թույլ դիրքերը բացատրող հիմնական պատճառներից են։ Ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունները կիրառում են նաև այնպիսի գործիքներ, ինչպիսին է նախնական քվեարկությունը (փրայմերիներ), ինչը թույլ է տալիս ավելի ճկուն աշխատել այլընտրանքների հետ։ Շատ ընդդիմադիր առաջնորդներ, որոնք ունեն ժողովրդականության մեծ պոտենցիալ, ինչպես օրինակ՝ Կարեն Կարապետյանը, արդեն հեռացել են քաղաքականությունից։

3. Իշխանություններն արդյունավետ քարոզչություն ու մեդիաարշավ են իրականացնում՝ ակտիվորեն օգտագործելով ինչպես պաշտոնական ալիքները, այնպես էլ սոցիալական ցանցերը: Իշխանությունները դիվերսիֆիկացված մեսիջ են հասցնում՝ ուղղված սոցիալական տարբեր խմբերին։ Ընդ որում՝ իշխանամետ կոնտենտի քանակը մեդիայում և սոցցանցերում զգալիորեն գերազանցում է ընդդիմադիրի քանակը (ամենամեծ տելեգրամյան ալիքը, տարբեր սոցիալական հարթակներում տասնյակ խմբեր, YouTube ալիքներ և հրապարակումները մեկնաբանող օգտատերեր)։

Քաղաքացիները մասամբ մերժում են ընդդիմադիր օրակարգը նաև այն պատճառով, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց հավատարիմ լրատվամիջոցների հայտարարություններում հաճախ գերակշռում է իշխանությունների նկատմամբ հուզական գնահատականն ու քննադատությունը, այլ ոչ թե իշխանությունների չլուծած սուր սոցիալական խնդիրների վերաբերյալ առաջարկները։ Այս հանգամանքը նույնպես նվազեցնում է վստահությունն ընդդիմության նկատմամբ։

4. Փաշինյանը՝ «մերոնցական»․ որոշ ընտրողներ իրենց աջակցությունը Փաշինյանին հիմնավորում են նրա մարզային ծագումով՝ համարելով նրան որոշ չափով «սեփական» թեկնածու: Հարցման մասնակիցներից մեկը նշել է, որ կքվեարկի Փաշինյանի օգտին՝ հաշվի առնելով իր կերպարը և այն, որ Փաշինյանն «իր մակարդակի մարդ է»։

Անուշ Մովսիսյան, Դավիթ Հարությունով

Armenia Today կայքում հրապարակված հոդվածների հեղինակների կարծիքները կարող են չհամընկնել խմբագրակազմի դիրքորոշման հետ։

telegram
Tags: АрменияЭксклюзивԵրևանընտրություններՀայաստանհարցումմարզերքաղաքական ուժ

Հարակից հրապարակումներ

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին»...

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

02 Հունիս 2026 22:49

Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia...

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

27 Մայիս 2026 11:40

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական...

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

25 Մայիս 2026 18:00

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման եթերում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում իշխանությունն ընտրել է...

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

21 Մայիս 2026 18:00

Տնտեսագետ, ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս...

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

16 Մայիս 2026 21:15

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնց մասնակցում է 19 քաղաքական ուժ, մայիսի 8-ից հունիսի 5-ը ներառյալ նախընտրական քարոզչություն...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35
Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
Царукян обвинил власти во лжи о достижении мира и требованиях Азербайджана

Ծառուկյանն իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի պահանջները բավարարելու մեջ

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

04 Հունիս 2026 18:13
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

04 Հունիս 2026 18:02
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

04 Հունիս 2026 16:20
ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

Read moreDetails
Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
Քաղաքականություն

Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51

Նախընտրական բանավեճերի ժամանակ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կրկին սպառնացել է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ