• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հուլիս 2026 18:02
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ընտրության իրավունքի սահմանափակում, հարկային բեռ և գաղտնի զեկույց. ինչո՞վ հիշվեց ԱԺ-ն

Էքսկլյուզիվ, Քաղաքականություն,
04 Հուլիս 2026 13:57
ShareShareShare
Ընդդիմությունն ու իշխանությունն ԱԺ-ում մարմին կստեղծեն
telegram

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն ամփոփում է աղմկահարույց ու հնչեղ որոշումների ներքո։ Այս տարիների ընթացքում խորհրդարանն ընդունեց մի շարք ռեզոնանսային օրինագծեր՝ երկրից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումից և 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշումից մինչև հարկային բեռի ավելացում, պատգամավորական երդման տեքստի փոփոխություն ու արտաքին քաղաքական վեկտորի շրջադարձային որոշումներ։

Armenia Today-ն առանձնացրել է այն առանցքային նախաձեռնություններն ու բեկումնային դրվագները, որոնցով հանրության հիշողության մեջ կմնա հեռացող խորհրդարանը։

1. Ընտրության իրավունքի սահմանափակում և նոր ընտրական ցենզ

Հայաստանի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում փաստացի գտնվել են երկրում առնվազն 366 օր։ Խորհրդարանն օրինագծին հավանություն տվեց 63 կողմ ձայնով։ Նախագիծը շրջանառության մեջ էին դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

2. Արտաքին քաղաքական շրջադարձ. Հռոմի ստատուտ և ուղեգիծ դեպի ԵՄ

8-րդ գումարման խորհրդարանը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 22։ Ավելի ուշ Ազգային ժողովն ընդունեց նաև Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ արժանացավ 64 կողմ և 7 դեմ ձայների։

3. «Ծանր վիրավորանքի» քրեականացումն ու դրա հետագա չեղարկումը

Իր գործունեության մեկնարկին՝ 2021 թվականի հունիսին, 8-րդ գումարման խորհրդարանը քրեականացրեց «ծանր վիրավորանքը»՝ պատասխանատվություն սահմանելով հայհոյանքի և արժանապատվությունը նվաստացնելու համար։ Այս օրենսդրական նորմը հարուցեց իրավապաշտպանների և միջազգային կառույցների, այդ թվում՝ Freedom House-ի խիստ քննադատությունը, ինչից հետո այն ապաքրեականացվեց 2022 թվականի հուլիսի 1-ից։

4. Զինվորական ծառայությունից «ազատվելու» հնարավորություն՝ 27 տարին լրացած անձանց համար

Խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս հետախուզման մեջ գտնվող և 27 տարին լրացած զորակոչիկներին խուսափել քրեական պատասխանատվությունից ու պարտադիր զինվորական ծառայությունից՝ պետական բյուջե 15 միլիոն դրամ վճարելու պարագայում։ Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ չկար, 5 պատգամավոր ձեռնպահ մնաց։

5. Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում

Այս գումարման խորհրդարանի օրոք Հայաստանում ներդրվեց ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը։ Այն կյանքի է կոչվում փուլային տարբերակով՝ սկսած 2023 թվականից, և ապագայում պետք է ընդգրկի երկրի բոլոր չափահաս ռեզիդենտ քաղաքացիներին։

6. Ակցիզային հարկի բարձրացում. ծխախոտի և վառելիքի առաջիկա թանկացումներ

Ազգային ժողովն ընդունեց նաև ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման մասին նախագիծ, որին աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել ծխախոտային արտադրանքի, էլեկտրոնային ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և վառելիքի մի շարք տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնելու նախաձեռնությանը։

Փոփոխություններով նախատեսվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրույքաչափերի ամենամյա ինդեքսավորում 3%-ով։ Արդյունքում՝ շուկայում կթանկանան ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, բենզինն ու դիզելային վառելիքը։ Առանձին կարգավորմամբ նախատեսված է ակցիզի բարձրացում ծխախոտային արտադրանքի, տաքացվող և էլեկտրոնային ծխախոտների, ինչպես նաև նարգիլեի ծխախոտի համար, իսկ նիկոտինային տոպրակների համար սահմանվելու է նոր ակցիզային հարկ։

7. Խորհրդարան՝ առանց ընդդիմության և ընդդիմադիրների պաշտոնանկությունները

8-րդ գումարման ԱԺ-ն հենց մեկնարկից ուղեկցվեց տևական բոյկոտներով և քաղաքական սուր դիմակայությամբ։ Արդեն իսկ աշխատանքների առաջին օրը ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը։ Հետագայում՝ 2022 թվականին, խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնից պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին զրկեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

8. Ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումները

Ազգային ժողովի այս գումարումը հանրությանը կհիշվի նաև ընդդիմադիր գործիչներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու աննախադեպ շատ որոշումներով։ Խորհրդարանը հերթականությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նույն խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ինչպես նաև այլ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններին։

9. Ծեծկռտուքներ, քաշքշուկներ և անվտանգության միջամտություն նիստերի դահլիճում

Այս գումարման խորհրդարանը աչքի ընկավ նաև պարբերական դարձած աղմկահարույց միջադեպերով՝ անվտանգության աշխատակիցների ներգրավմամբ լեզվակռիվներից մինչև պատգամավորների միջև զանգվածային ծեծկռտուքներ։ 2021 թվականի օգոստոսին՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, անվտանգության աշխատակիցներն ուժով դահլիճից դուրս բերեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց ու քաշքշուկ սկսվեց։ Հաջորդ օրը հակամարտությունը թեժացավ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից հետո դահլիճում շիշ նետվեց, ինչը վերածվեց ծեծկռտուքի, իսկ պատգամավոր Գեղամ Նազարյանն աչքի վնասվածք ստացավ։

2023 թվականի մարտին հերթական միջադեպը գրանցվեց արդեն Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչից հետո ձերբակալվեց, իսկ ավելի ուշ զրկվեց անձեռնմխելիությունից։ 2025 թվականի հուլիսին նոր զանգվածային միջադեպ տեղի ունեցավ պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո խորհրդարանում վեճ և կռիվ սկսվեց։

10. Խորհրդանշական վերջին որոշումները. պատգամավորական նոր երդումն ու պետական դրոշները

Իր աշխատանքների ավարտական փուլում 8-րդ գումարման Ազգային ժողովը փոփոխության ենթարկեց պատգամավորական երդման տեքստը։ «Համազգային նպատակներ» և «հայրենիքի հզորացում» ձևակերպումները փոխարինվեցին «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդում» արտահայտությամբ, ավելացվեց քաղաքացիների իրավունքների ու ազատությունների մասին կետ և «Փա՛ռք զոհվածներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությունը։ Մեկ այլ որոշմամբ՝ խորհրդարանը սահմանեց, որ Հայաստանի բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր կարգով տեղադրվելու են պետական դրոշներ։

telegram
Tags: 44-օրյա պատերազմ8-րդ գումարման ԱԺАрменияԱզգային ժողովԱԺ ծեծկռտուքԱԺ քննիչ հանձնաժողովակցիզային հարկԱրծվիկ Մինասյանեկամուտների հայտարարագրումԵՄ անդամակցությունզինվորական ծառայությունէքսկլյուզիվընդդիմությունընտրական իրավունքընտրական ցենզԸնտրական օրենսգիրքԻշխան Սաղաթելյանխորհրդարանծանր վիրավորանքծխախոտՀայաստան դաշինքհանրաքվեՀռոմի ստատուտՄիջազգային քրեական դատարանՄհեր Սահակյանպատգամավորական անձեռնմխելիությունպատգամավորական երդումՊատիվ ունեմպետական դրոշներՍեյրան ՕհանյանՎահե ՀակոբյանվառելիքՔաղաքացիական պայմանագիր

Հարակից հրապարակումներ

ԱԺ ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելու հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականությունը

ՍԴ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները

04 Հուլիս 2026 17:59

ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների մասին որոշումը (ուղիղ)

ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների մասին որոշումը (ուղիղ)

04 Հուլիս 2026 17:32

Депутат: власти пытаются перевести тему жертв 44-дневной войны в плоскость «технических вопросов»

Թուրքիայի արձագանքն ավելի շատ Հայաստանին էր ուղղված, քան Իսրայելին․ Աբրահամյան

04 Հուլիս 2026 13:28

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական արձագանքն ավելի շատ...

Վենսի այցով պայմանավորված` Երևանի մի քանի փողոցում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ՝ ընտրությունների ֆոնին. ԶԼՄ

04 Հուլիս 2026 11:57

Երևանի թաղապետերի շրջանում առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ գրեթե բոլոր վարչական ղեկավարների շրջանում, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։ Պարբերականի տեղեկություններով՝ առաջնահերթ փոխարինվելու...

Փաշինյանը «Թրամփի ուղին» անվանել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության կարևոր գրավական

Փաշինյանը «Թրամփի ուղին» անվանել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության կարևոր գրավական

04 Հուլիս 2026 11:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին,...

Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել Լիլիթ Մակունցը․ ԶԼՄ

Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել Լիլիթ Մակունցը․ ԶԼՄ

04 Հուլիս 2026 10:09

Նոր կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝...

Load More
Xosum
  • Լուրեր
ԱԺ ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելու հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականությունը

ՍԴ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները

04 Հուլիս 2026 17:59
ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների մասին որոշումը (ուղիղ)

ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների մասին որոշումը (ուղիղ)

04 Հուլիս 2026 17:32
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

04 Հուլիս 2026 14:52

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

04 Հուլիս 2026 14:32
ԱԱ-2026․ 1/16 եզրափակչի 8 խաղերի ելքը որոշվել է վերջին րոպեներին

ԱԱ-2026․ 1/16 եզրափակչի 8 խաղերի ելքը որոշվել է վերջին րոպեներին

04 Հուլիս 2026 14:10
Ընդդիմությունն ու իշխանությունն ԱԺ-ում մարմին կստեղծեն

Ընտրության իրավունքի սահմանափակում, հարկային բեռ և գաղտնի զեկույց. ինչո՞վ հիշվեց ԱԺ-ն

04 Հուլիս 2026 13:57
Депутат: власти пытаются перевести тему жертв 44-дневной войны в плоскость «технических вопросов»

Թուրքիայի արձագանքն ավելի շատ Հայաստանին էր ուղղված, քան Իսրայելին․ Աբրահամյան

04 Հուլիս 2026 13:28
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

04 Հուլիս 2026 12:37
Վենսի այցով պայմանավորված` Երևանի մի քանի փողոցում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ՝ ընտրությունների ֆոնին. ԶԼՄ

04 Հուլիս 2026 11:57
Իրանում սկսվել են Ալի Խամենեիին հրաժեշտ տալու արարողությունները

Իրանում սկսվել են Ալի Խամենեիին հրաժեշտ տալու արարողությունները

04 Հուլիս 2026 11:32
Փաշինյանը «Թրամփի ուղին» անվանել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության կարևոր գրավական

Փաշինյանը «Թրամփի ուղին» անվանել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության կարևոր գրավական

04 Հուլիս 2026 11:22
Իրան-Հայաստան կապերը պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից. Փեզեշքիան

Իրան-Հայաստան կապերը պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից. Փեզեշքիան

04 Հուլիս 2026 10:55
Երևանում և Գեղարքունիքի մարզում քամու հետևանքով վնասներ են գրանցվել․ ՆԳՆ

Երևանում և Գեղարքունիքի մարզում քամու հետևանքով վնասներ են գրանցվել․ ՆԳՆ

04 Հուլիս 2026 10:45
Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել Լիլիթ Մակունցը․ ԶԼՄ

Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել Լիլիթ Մակունցը․ ԶԼՄ

04 Հուլիս 2026 10:09
ՀՀ ՊՆ-ում տեղեկատվություն հավաքագրողների ցանց է ձևավորվել. ԶԼՄ

ՀՀ ՊՆ-ում տեղեկատվություն հավաքագրողների ցանց է ձևավորվել. ԶԼՄ

04 Հուլիս 2026 10:08
«Ղալաթ են անում», «թող վերահսկեն»․ հարցում` հեռախոսի IMEI կոդերի գրանցման մասին

«Ղալաթ են անում», «թող վերահսկեն»․ հարցում` հեռախոսի IMEI կոդերի գրանցման մասին

04 Հուլիս 2026 09:30

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 4-ին

04 Հուլիս 2026 07:38
Իսրայելը հայտնել է Լիբանանում ցամաքային գործողությունների ծրագրի հաստատման մասին

Իսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում կա ավելի քան 4300 զոհ

04 Հուլիս 2026 00:37
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

04 Հուլիս 2026 00:22
Ամերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Ամերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

03 Հուլիս 2026 23:39
Ալինա Չարաևան փոխել է մարզական քաղաքացիությունը և կներկայացնի ՀՀ-ն

Ալինա Չարաևան փոխել է մարզական քաղաքացիությունը և կներկայացնի ՀՀ-ն

03 Հուլիս 2026 22:25
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 40 մարդ է տուժել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 40 մարդ է տուժել

03 Հուլիս 2026 21:39
Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

Դատարանը բավարարել է Բագրատ Գալստանյանի հայցն ընդդեմ «Հանրապետության» անդամների

03 Հուլիս 2026 20:38
Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է հայ գերիների գործով միջնորդությունները

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է հայ գերիների գործով միջնորդությունները

03 Հուլիս 2026 19:51
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 2 տուժած

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 2 տուժած

03 Հուլիս 2026 18:38
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է տարածել

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է տարածել

03 Հուլիս 2026 18:28
Есаи Алтунян стал кавалером ордена Искусств и литературы Франции

Եսայի Ալթունյանը դարձել է Ֆրանսիայի արվեստների և գրականության շքանշանի ասպետ

03 Հուլիս 2026 18:21
Американский актер Джо Манганьелло анонсировал мемуары о болезни и армянских корнях

Կինոգործիչ Ջո Մանգանյելոն հայտնել է իր հայկական արմատներին նվիրված գրքի մասին

03 Հուլիս 2026 18:13
ԱԺ ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելու հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականությունը
Ներքաղաքական

ՍԴ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները

04 Հուլիս 2026 17:59

Read moreDetails
ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների մասին որոշումը (ուղիղ)
Իրավունք

ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների մասին որոշումը (ուղիղ)

04 Հուլիս 2026 17:32

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ