• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 07:11
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կան ուժեր, որոնց հետ համագործակցում ենք, դրա դրսևորումը կերևա առաջիկա 3-4 օրերին․ Աղազարյան

Հայաստան,
27 Փետրվար 2025 17:52
ShareShareShare
telegram

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Armenia Today-ին պատմել է գործող վարչապետի վերընտրվելուն հակադրվելու ծրագրերի և ընդդիմադիր այլ ուժերի հետ հնարավոր նախընտրական դաշինքների մասին։

2024 թվականի հոկտեմբերին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Աղազարյանին հեռացրել էր իր շարքերից այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով վայր դնել իր մանդատը։ Փետրվարին Աղազարյանն ու ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը ստեղծել էին Միացյալ ազգային սահմանադրական կուսակցությունը։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի վերընտրվելու դեմ պայքարի մասին

Աղազարյանը հայտարարեց, որ ՄԱՍԿ-ը պետք է երկու ուղերձով ներկայանա քաղաքացիներին։

«Ուղերձներից մեկն այն է, որ մենք նպատակահարմար չենք գտնում, որ վարչապետը նորից դառնա մեր կառավարության ղեկավարը, և երկրորդ՝ մեր ծրագրով ներկայանալու ենք ժողովրդին՝ ինչպես կուսակցություն, այնպես էլ նախընտրական ծրագրով»,- ասաց պատգամավորը։

Աղազարյանը նշեց, որ իշխանություններն ամենուր կոռումպացնում են իշխող թիմին և նրա անդամներին, ինչի պատճառով շատ ժողովրդավարական երկրներում պետության ղեկավարը երկու ժամկետից ավելի չի ընտրվում։ Պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանը պետությունը ղեկավարում է 8 տարի, այսինքն՝ արդեն երկու ժամկետ։

«Եթե Փաշինյանը վերընտրվի, նա անխուսափելիորեն կվերածվի ավտորիտար ղեկավար, և դա մեզ համար անընդունելի է»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ պատգամավորի, վարչապետն իր իշխանության օրոք «վատնել է հսկայական ռեսուրսներ՝ մարդկային, ֆիզիկական, հոգևոր»։ Աղազարյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը «այս առումով էլ իրեն սպառել է», և այդ պատճառով նա չպետք է լինի երկրի ղեկավարը։

ՔՊ-ն մերժել է «կարևոր և հեղափոխական» առաջարկները

Աղազարյանը խոսել է նաև «կարևոր և հեղափոխական» առաջարկների մասին, որոնք նախկինում հայտարարել էր, որ նախատեսում է իրականացնել իր կուսակցության գործունեության շրջանակներում, և որոնք նախկինում մերժվել էին իշխող կուսակցության կողմից։ Պատգամավորի խոսքով՝ դեռ ՔՊ-ի իշխանության գալուց առաջ նա առաջարկել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փոխանցել ընդդիմությանը։ Աղազարյանը պարզաբանել էր, որ հանձնաժողովում պետք է լիներ իշխանության մեկ ներկայացուցիչ։ Պատգամավորն ասաց, որ չնայած կուսակցությունում ի սկզբանե այդ գաղափարը լավ ընդունվեց, ՔՊ իշխանության գալուն պես կուսակցությունը «մտափոխվեց»։ Սա, ըստ պատգամավորի, նշանակում է կոռուպցիայի դեմ ընտրովի պայքար։

Որպես երկրորդ գաղափար՝ պատգամավորը մատնանշեց Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու առաջարկը։ Գաղափարը, նրա խոսքով, վերին պալատի ստեղծումն էր, որը բաղկացած կլինի աշխարհի բոլոր հայերից: Պալատը կունենա որոշակի լիազորություններ «այնքանով, որքանով դա թույլատրվում է Հայաստանի սահմանադրությամբ և միջազգային իրավունքով»։ Նշելով, որ պալատի ձևավորման նման տարբերակը կարող է իրավական միջպետական ​​խնդիրներ առաջացնել, Աղազարյանը կարծիք հայտնեց, որ դրանք լուծելի կլինեն։ Նրա խոսքով՝ այս առաջարկը սկզբում ներառվել է կուսակցության նախընտրական ծրագրում, սակայն հետո ՔՊ-ն մտափոխվել է։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսելու ծրագրերի մասին

Պատասխանելով մամուլում հայտնված այն հարցին, թե առաջիկայում Փաշինյանի հրաժարականի գործընթացը սկսելու մտադրության ունի՝ Աղազարյանն ասաց, որ այս հարցում «շատ նուրբ պահեր» կան։

«Չեմ ուզում խոսել այս թեմայի մասին, որովհետև այնտեղ շատ նուրբ շերտեր կան։ Չեմ կարծում, որ դա նպատակահարմար է, քանի որ ապագայում գործընթացներ կան։ Ես չեմ ցանկանում, որ դրանք տեղի ունենան, և, հետևաբար, տեղին չեմ համարում բացահայտել մեր զինանոցը»,- ասաց նա։

Ընտրական դաշինքի ձևավորման հնարավորության և ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության մասին

«Մենք հստակ ասել ենք, որ չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ համախմբված քաղաքական ուժերի հետ։ Սա մեզ համար հաստատ է: Մենք չենք համագործակցի մի ուժի հետ, որը կուզենա, որ Փաշինյանը լինի վարչապետ։ Մենք նախ պետք է վաստակենք ժողովրդի քվեն, մտնենք Ազգային ժողով, հետո մեր մանդատի համաձայն մեր դիրքորոշումը կցուցաբերենք»,- պարզաբանեց Աղազարյանը։

Պատգամավորն ասաց, որ իր կուսակցությունն արդեն համագործակցում է որոշ ընդդիմադիր ուժերի հետ։

«Նման ուժեր կան, և նրանց հետ համագործակցության դրսևորումը նկատելի կդառնա առաջիկա 3-4 օրվա ընթացքում»,- ասաց նա։

Աղազարյանը հայտնեց նաև, որ իր հիմնադրած կուսակցությունում ընդգրկված են նաև «Քաղաքացիական պայմանագրից»։ Նա նրանց անունները չնշեց՝ պարզաբանելով, որ իրենք ավելի ուշ հայտարարություն կանեն այս մասին։ Նրա խոսքով, նրանց մեջ հայտնի գործիչներ չկան, սակայն կուսակցությունը շատ համակիրներ ունի։

«Ժողովրդի մեջ այդ թեզը կա, որ ինչ-որ պահի մենք Փաշինյանի վարչապետ չլինելու մեր հայտարարված պայքարից կշեղվենք և կնպաստենք ՔՊ-ի՝ իշխանությանը մնալու գործընթացին։ Ուզենք, թե չուզենք, այդ խոսակցությունը լինելու է, բայց այդ տեսակետը կամաց-կամաց պետք է մաշեցնենք, զրոյացնենք մենք մեր քայեորվ, կեցվածքով, խոսքով»,- ընդգծեց Ագազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: Հովիկ Աղազարյան

Հարակից հրապարակումներ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

СМИ: сотрудники госструктур увольняются из-за давления властей

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. ԶԼՄ

16 Հուլիս 2026 09:50

Իշխող ուժը պատրաստվում է նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դիտարկում է համայնքների ղեկավարների հնարավոր թեկնածուների տարբերակներ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում...

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43

Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի...

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

15 Հուլիս 2026 09:45

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։ Ըստ թերթի՝ քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների...

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

15 Հուլիս 2026 09:15

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հավակնում է Կոտայքի մարզպետի պաշտոնին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով...

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

14 Հուլիս 2026 14:48

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հունիսի 22-ից հուլիսի 10-ը Երևանում և մարզերում իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում արձանագրել է մթնոլորտային օդի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը
Զինված ուժեր

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

Read moreDetails
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх
Սպորտ

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ