Արարատ լեռան վրա փրկարարները 2 թուրք լեռնագնացի մարմին են հայտնաբերել, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Ըստ հրապարակման՝ լեռնագնացներ Դիլեկ Գյոքբուլակը և Մուհամմեդ Հալիմ Դալգինը հուլիսի 20-ին արգելափակվել էին 5050 մետր բարձրության վրա (լեռան բարձրությունը 5137 մետր է-խմբ․), այնուհետև անհետացել են մառախուղի և ձնաբքի պայմաններում։
Նրանց մարմինները հայտնաբերել են 4900 մետր բարձրության վրա, որոնումներն իրականացվել են նաև անօթաչու թռչող սարքերի օգնությամբ։