Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Միշինը РИА Новости-ին պատմել է, որ Երևանում իր խմբի գեղասահորդների հավաքի անցկացման վրա ոչ մի կերպ չեն ազդում ընդդիմության բողոքի ակցիաները: Ըստ նրա՝ պարապմունքներն ընթանում են ըստ պլանի:
Հավաքին մասնակցում են նաև 2015 թվականի աշխարհի չեմպիոն, 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ելիզավետա Տուկտամիշևան և 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի եռակի չեմպիոն Միխայիլ Կոլյադան:
«Մեր հավաքները» կարելի է «հինգ» գնահատել։ Քաղաքում կազմակերպված երթերը մեր միջոցառման անցկացման վրա ոչ մի կերպ չեն ազդում։ Մենք մինչև մայիսի 11-ը մնում ենք Երևանում, ինչպես և պլանավորել էինք»,- պատմել է Միշինը։





































