Ադրբեջանիի նախագահ Իլհհամ Ալիևը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքն» անպայման կկառուցվի։ Նա այս մասին հայտարարել է Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության իր ելույթում, հայտտարարել են ադրբեջանական ԶԼՄ-ներրը։
«Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իմ միջև ստորագրված փաստաթղթի համաձայն»,- հավաստիացրել է նա։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը բացում է տրանսպորտային նոր միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներում։
TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում:
Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերություն, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:






































