Թուրք լրագրողները Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսության»-ը մասնակցելուց հետո այցելել են հայ-թուրքական սահման, հայտնել է ermenihaber-ը։
Ըստ կայքի՝ նրանք այցելել են Գյումրի-Կարս երկաթուղու տարածք, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի բացման կարևության մասին։
Հայաստանը և Թուրքիան Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանականերում կայացած քննարկումների արդյունքներով ստորագրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման մասին արձանագրություն։
ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։





































