Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին (ԵՔՀ) մասնակցելու նպատակով Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան, հայտնում է «Արմենպրեսը»։ Գագաթնաժողովի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում ընթացող գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։
Մայիսի 3-ին մայիսի 4-ին նախատեսված ԵՔՀ 8-րդ և մայիսի 5-ին ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 50 երկրի առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:




































