Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:
Առաջնության բացման արարողությունը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին, կանցկացվի մինչև մարտի 5-ը։ Մրցաշարին մասնակցում է 40 երկրի 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների 150 պաշտոնական ներկայացուցիչ։






































