Ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն ազատ ոճի ըմբշամարտի երկրորդ մենամարտը կանցկացնի RAF 06 մրցաշարում: Այս մասին նա հայտնել է Telegram-ի իր ալիքում:
Նրա մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասը։ Մենամարտը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում:
Ծառուկյանը լիգայում նորամուտը նշել էր հունվարի 10-ին՝ վաղաժամ հաղթանակ տանելով ամերիկացի Լենս Փալմերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ՝ գրապլինգում և ըմբշամարտում իր կարիերայի ընթացքում նա հաղթել է հինգ գոտեմարտ, մեկն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Ծառուկյանն ընդգրկվել էր UFC-ի (Ultimate Fighting Championship) լավագույն մարտիկների վարկանիշում՝ անկախ քաշային կարգերից (P4P),
նա 15-րդ հորիզոնականում է։






































