Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:22

Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել Հայաստանում․ ԶԼՄ

Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել Հայաստանում․ ԶԼՄ

Իտալիան Եվրամիությանը կառաջարկի անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծել մի քանի երկրում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնում է Corriere della Sera-ն:

Կայքի տեղեկություններով՝ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին օգոստոսի 4-ին նախատեսված Եվրոպական խորհրդի նիստում կներկայացնի անօրինական միգրանտների պահմանն նոր կենտրոններ ստեղծելու առաջարկ, որոնք կֆինանսավորվեն եվրոպական միջոցներով և հիմնականում կգտնվեն Աֆրիկայում:

Թերթի տվյալներով՝ նախաձեռնությանը կարող են մասնակցել Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան:

Նշվում է, որ անօրինական միգրանտների նոր կենտրոնները նման կլինեն «ալբանական մոդելով» նախատեսվածներին: 2023 թվականին Իտալիան և Ալբանիան համաձայնության էին եկել Ալբանիայում միգրանտների երկու կենտրոն ստեղծելու շուրջ:

Իտալիայի կառավարության նախաձեռնությունը կներկայացվի իսպանական Սեուտա անկլավում միգրանտների ճգնաժամի ֆոնին, որտեղ նախորդ շաբաթվա վերջին ցամաքով և ծովով մուտք էր գործել մոտ 60 000 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ Մարոկկոյից զանգվածային սահմանահատման հետևանքով զոհերի թիվը հասել էր առնվազն 72-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+