Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 14:53
Շտապ ԲՀԿ-ն նոր դիմումներ է ներկայացրել Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ 12 րոպե առաջ

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

Wildberries ընկերությունն «անվտանգության պահանջներին համապատասխան» էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

Կրասնոդարի երկրամասի և Ստավրոպոլի երկրամասի իշխանությունները հուլիսի 22-ի գիշերը հայտնել են տարածաշրջանների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի փոխանցմամբ՝ Նևիննոմիսկի պահեստային համալիրի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, բոլորին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։

Կուբանի օպերատիվ շտաբն, իր հերթին, հայտնել է պահեստային համալիրի վրա ԱԹՍ-ի ընկնելու և դրա հետևանքով բռնկված հրդեհի մասին, ինչից տուժել է երեք մարդ․ նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություններ։

Հուլիսի 18-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Wildberries-ի երկու լոգիստիկ համալիրի վրա՝ Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում: Կոտովսկում զոհվել էր գիշերային հերթափոխի 7 աշխատող, ևս 24-ը՝ վիրավորվել: Էլեկտրոստալում վիրավորվել էր ավելի քան 30 մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել էր: Ընկերությունը հայտնել էր, որ մշակում է վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+