Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 15:01
Շտապ ԲՀԿ-ն նոր դիմումներ է ներկայացրել Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ 20 րոպե առաջ

Աշխատանքը սեզոնային է, տրանսպորտ չկա․ Ագարակի բնակիչները՝ Կարապետյանին

Աշխատանքը սեզոնային է, տրանսպորտ չկա․ Ագարակի բնակիչները՝ Կարապետյանին

Լոռու մարզի Ագարակ համայնքի բնակիչներն «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանին ներկայացրել են գյուղի հիմնական խնդիրները՝ նշելով կայուն աշխատատեղերի և տրանսպորտի բացակայությունը։

Բնակիչների խոսքով՝ գյուղում աշխատանքը հիմնականում սեզոնային է, իսկ մշտական զբաղվածություն գրեթե չկա։ Նրանցից մեկը նշել է, որ գյուղում աշխատատեղերի ստեղծումը կարող է լուծել բնակիչների սոցիալական խնդիրների մի մասը։

Ագարակցիները բարձրաձայնել են նաև տրանսպորտի խնդիրը։ Նրանց խոսքով՝ արդեն երկու-երեք ամիս է՝ գյուղից Ստեփանավան կանոնավոր երթուղի չի գործում, քանի որ վարորդը հիվանդ է։ Դրա հետևանքով բնակիչների համար դժվարացել է քաղաք հասնելը։

Կարապետյանը Լոռու մարզի մեկ այլ բնակավայրում՝ Ստեփանավանում հայտարարել էր, որ հետընտրական շրջանում քաղաքական ուժը մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր, բարձրացնել բնակիչների խնդիրներն Ազգային ժողովում և աջակցել դրանց լուծմանը։ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն Armenia Today-ին նաև հայտնել էր, որ քաղաքական ուժը մտադիր է փոփոխությունները սկսել մարզերից, մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հասնել հաղթանակների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+