Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:34

ՏԿԵՆ-ը պատրաստել է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ

ՏԿԵՆ-ը պատրաստել է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստել է «Հայաստանի էլեկրտրական ցանցերի» (ՀԷՑ) 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ, հայտնել է  ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

Նրա խոսքով՝ նախագիծն արդեն հրապարակել է, և ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ կճանաչի։

Ըստ Պետրոսյանի՝ նախագծի հիմնավորման հիմքում դրված են մի շարք փաստեր։ Նշվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի գործողության դադարեցումից հետո անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Նաև ասվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո իշխանությունները մտադիր են պատվիրել ընկերության շուկայական արժեքի անկախ գնահատում։ Գնահատողի որոշած գնին նախատեսվում է ավելացնել 15%, որից հետո վերջնական առաջարկը կներկայացվի ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։ Մայիսին ՀՀ վարչական դատարանն արգելել էր իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընկերության շուրջ, մասնավորապես՝ օտարել այն։

«Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։

Կարդացեք նաև՝ 

Իշխանության էներգետիկ մանևրը

ՀԷՑ-ի բաշխիչ ցանցի միացման վճարները նոր բաժանորդների համար նվազել են ընտրություններից առաջ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+