Նոյեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում՝ 41,10%, տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ամենացածր մասնաակցությունը գրանցվել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ 4,41%։
Սևանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 16,85%-ը, Կապանում՝ 16,61%-ը, Նոյեմբերյանում՝ 14,70%-ը, Ապարանում՝ 11,61%-ը, Ամասիայում՝ 11,28%-ը։
Բաղրամյանում մասնակցությունը կազմել է 9,83%, Սպիտակում՝ 8,76%, Արևուտում՝ 8,59%, Աշոցքում՝ 7,12%, Աշտարակում՝ 6,60%։
Հայաստանի յոթ մարզի 12 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քվեարկությունն իրականացվում է 317 ընտրատեղամասում։
ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված հնարավոր խախտումներին և դրանց վերաբերյալ ահազանգերին կարելի է ծանոթանալ Armenia Today-ի թարմացվող նյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







