Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:30
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Քեշբեք, բոնուսներ և նվեր քարտեր․ ի՞նչ են առաջարկում Հայաստանի բանկերը «Սև ուրբաթին»

Banks-11c-HY
Armenian banks Black Friday cashback offers

«Սև ուրբաթի» առթիվ, որն այս տարի նոյեմբերի 27-ին է, Հայաստանի բանկերը հաճախորդներին առաջարկում են գնումների դիմաց քեշբեք, նվեր քարտեր, բոնուսներ և քարտերի տրամադրման զեղչեր։ Առաջարկներից օգտվելու պայմանները տարբեր են՝ կախված քարտի տեսակից, գնումների հարթակից և վճարման եղանակից, իսկ արշավների մեծ մասն ունի վերադարձվող գումարի սահմանաչափ։

Armenia Today-ն առաջարկները հավաքել է բանկերի պաշտոնական կայքերից և ֆեյսբուքյան էջերից։ Նմանատիպ հոդված խմբագրությունը հրապարակել էր նաև 2024 թվականին։

Քեշբեքով և զեղչերով հիմնական առաջարկները ներկայացված են աղյուսակում, իսկ յուրաքանչյուր բանկի մանրամասն պայմանները՝ ստորև։

ԲանկՈրտեղԱռաջարկԺամկետ
Ակբա բանկAdidas, Nike, Puma, New Balance, On, Alo Yoga20–50% քեշբեքնոյեմբերի 11 – դեկտեմբերի 31
ԱմերիաբանկBuy.am30% քեշբեքնոյեմբերի 19–30
ԱրարատԲանկԱրտերկրից գնումներ Visa-ով20% քեշբեքնոյեմբերի 27–30
ԱրդշինբանկՄիջազգային կայքեր՝ Visa Platinum, Signature, Infinite քարտերով10% քեշբեքնոյեմբերի 27–29
ԷվոկաբանկԱրտասահմանյան գնումներ20% քեշբեքնոյեմբերի 20–30
Ինեկոբանկ33 միջազգային գործընկեր20% քեշբեքնոյեմբերի 3 – դեկտեմբերի 3
Կոնվերս ԲանկAmazon, eBay, ԱՄՆ առցանց խանութներ, Globbing առաքում15–20% քեշբեք, առաքման համար՝ 50%նոյեմբերի 27–30
IDBank և IdramGlovoմինչև 30% idcoinնոյեմբերի 27 – դեկտեմբերի 4
Ակբա բանկ, ԱրարատԲանկ, Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Ֆասթ Բանկ, ՅունիբանկGlovo, Mastercard-ով30% զեղչնոյեմբերի 26–27

«Ակբա բանկ»․ մինչև 50% քեշբեք սպորտային բրենդներից, 30% զեղչ Glovo-ում և անտոկոս ապառիկ

Նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 31-ը Adidas, Nike, Puma, New Balance, On և Alo Yoga բրենդներից գնումներ կատարելիս բանկը տրամադրում է քեշբեք։ «Ակբա բանկի» Mastercard քարտերով այն կազմում է 20%՝ առավելագույնը 20 000 դրամ, իսկ Mastercard UEFA Champions League քարտերով՝ 50%՝ առավելագույնը 30 000 դրամ։ Գնումները պետք է կատարել բրենդների արտասահմանյան վաճառակետերում, պաշտոնական կայքերում կամ հավելվածներում։ Քեշբեքը կփոխանցվի մինչև 2027 թվականի մարտի 3-ը։

Նոյեմբերի 26-ին և 27-ին Glovo հավելվածով ավելի քան 70 մանրածախ խանութներից պատվերներ կատարելիս և Ակբա բանկի Mastercard քարտով վճարելիս գործում է 30% ակնթարթային զեղչ՝ առավելագույնը 10 000 դրամ։

acbaSplit-ի միջոցով գնումների համար կարելի է վճարել 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ 0% տոկոսադրույքով, եթե վարկը մարվում է պայմանագրով սահմանված ժամկետում։ Սահմանաչափը կարելի է տեսնել acba digital հավելվածում։

«Ամերիաբանկ»․ Amazon-ի նվեր քարտեր, AMP բոնուսներ և մասնաժամկետ վճարում

Նոյեմբերի 3-ից փետրվարի 3-ը ներառյալ բանկն ամեն ամիս Amazon-ի նվեր քարտեր է տրամադրում Mastercard-ով ամենաշատ միջազգային առցանց և օֆլայն գործարքներ կատարած 115 հաճախորդի։ Հաշվի են առնվում 30 000 դրամից կամ համարժեք արտարժույթից սկսվող գործարքները։ Առաջին 15 հաճախորդները կստանան 500 դոլարի, հաջորդ 100-ը՝ 100 դոլարի նվեր քարտ։

Նվեր քարտ ստացողները որոշվում են գործարքների քանակով։ Գործարքների հավասար քանակի դեպքում առավելությունը տրվում է ավելի մեծ ընդհանուր գումարով գնումներ կատարած հաճախորդին։ Արշավի ողջ ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ միայն մեկ նվեր քարտ։ Առաջարկը չի տարածվում Mastercard բիզնես քարտապանների վրա։

Movato-ով պատվիրելիս և MyAmeria-ով վճարելիս բանկը հաշվեգրում է 5% AMP բոնուս, 1 AMP-ը հավասար է 1 դրամի։ Արշավի ժամկետներն ու բոնուսների առավելագույն չափը նշված չեն։

Նոյեմբերի 17-ից 30-ը Buy.am-ում 10 000 դրամ և ավելի գնում կատարելիս և MyAmeria-ով վճարելիս տրամադրվում է 30% քեշբեք՝ առավելագույնը 10 000 դրամ։ Գումարը փոխանցվում է Buy.am-ի դրամապանակին։ Գնումը կարելի է վճարել միանգամից կամ MyPay-ով՝ մեկ, երեք կամ վեց ամսում՝ առանց տոկոսների։

Ably հարթակում գնումները կարելի է վճարել MyPay-ով՝ հետո և առանց տոկոսների։ Բանկի տվյալներով՝ առաքման և մաքսազերծման ծախսերն արդեն ներառված են ապրանքի արժեքի մեջ։

«Ամիօ բանկ»․ օնլայն վարկ՝ գնումների համար

«Սև ուրբաթի» առթիվ Ամիօ բանկն առաջարկում է 100 000-ից մինչև 15 մլն դրամի սպառողական օնլայն վարկ։ Դիմել կարելի է AMIO Mobile հավելվածում, և գումարն անմիջապես հասանելի կլինի հաշվին։

«ԱրարատԲանկ»․ 20% քեշբեք Visa-ով, 30% զեղչ Glovo-ում և iPhone-ների խաղարկություն

Նոյեմբերի 27–30-ը ներառյալ «ԱրարատԲանկի» Visa քարտերով արտերկրից անկանխիկ գնումների դիմաց բանկը վերադարձնում է 20%՝ առավելագույնը 20 000 դրամ՝ առանց օրենքով սահմանված հարկերի։

Նոյեմբերի 26-ին և 27-ին բանկի Mastercard քարտերով Glovo-ի մանրածախ խանութներում վճարելիս գործում է 30% ակնթարթային զեղչ՝ առավելագույնը 10 000 դրամ։ Գնման նվազագույն գումար սահմանված չէ, յուրաքանչյուր քարտապան կարող է օգտվել առաջարկից մեկ անգամ։ Առաջարկը չի գործում Apple Pay-ով և Google Pay-ով վճարումների դեպքում։

«ԱրարատԲանկի» Arca քարտապանները, որոնք նոյեմբերի 27–29-ը կկատարեն առնվազն 50 000 դրամի անկանխիկ գնումներ, կմասնակցեն երեք iPhone 18 Pro-ի խաղարկությանը։ Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Arca-ի Instagram-ի էջում՝ ուղիղ եթերում։

Արդշինբանկ․ 30% զեղչ Glovo-ում, 10% քեշբեք Visa-ով և վարկ մոբայլ հավելվածով

Նոյեմբերի 26-ին և 27-ին Glovo հավելվածի մանրածախ խանութներից գնումներ կատարելիս և Արդշինբանկի Mastercard-ով վճարելիս գործում է 30% ակնթարթային զեղչ՝ յուրաքանչյուր հաճախորդի համար առավելագույնը 10 000 դրամ։ Առաջարկից կարելի է օգտվել մեկ անգամ։

Նոյեմբերի 27–29-ը միջազգային կայքերում Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտերով առցանց գնումների դիմաց բանկը վերադարձնում է 10%։ Երեք օրվա ընթացքում քեշբեքի առավելագույն չափը մեկ հաճախորդի համար 10 000 դրամ է՝ ներառյալ հարկերը։

«Սև ուրբաթի» առթիվ Արդշինբանկն առաջարկում է մոբայլ հավելվածով ստանալ 150 000-ից մինչև 15 մլն դրամ վարկ՝ անմիջապես քարտին, առանց բանկ այցելելու։ Անվանական տոկոսադրույքը 12,9–21,1% է, փաստացին՝ 13,7–23,26%։

Էվոկաբանկ․ 20% քեշբեք՝ արտասահմանյան գնումներից

Նոյեմբերի 20–30-ը Evoca Mastercard քարտերով արտասահմանյան առցանց և ֆիզիկական խանութներում գնումներ կատարելիս բանկը վերադարձնում է 20%՝ առավելագույնը 30 000 դրամ յուրաքանչյուր հաճախորդի համար։

Սահմանաչափը հաշվարկվում է մեկ հաճախորդի բոլոր Evoca Mastercard քարտերով կատարված գնումների հիման վրա։ Արշավին մասնակցելու համար լրացուցիչ գրանցում չի պահանջվում։

Մինչև հունվարի 31-ը Evoca Mastercard քարտերը կարելի է պատվիրել 50% զեղչով, իսկ Mastercard World Digital-ը՝ անվճար։ Զեղչը կգործի քարտի գործողության ողջ ընթացքում՝

  • Mastercard World Digital՝ անվճար՝ EvocaTOUCH հավելվածով,
  • Evoca Travel Card՝ 8000 դրամ՝ 16 000-ի փոխարեն,
  • Mastercard Gold՝ 7500 դրամ՝ 15 000-ի փոխարեն,
  • Mastercard Standard՝ 2500 դրամ՝ 5000-ի փոխարեն։

Ինեկոբանկ․ 20% քեշբեք 33 գործընկերների մոտ և անտոկոս ապառիկ

Նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը բանկի Mastercard քարտապանները կարող են ստանալ 20% քեշբեք՝ ամբողջ ժամանակահատվածի համար առավելագույնը 25 000 դրամ։ Գործընկերների թվում են Zara-ն, Adidas-ը, Nike-ը, iHerb-ը, ASOS-ը, Sephora-ն, Booking.com-ը, Airbnb-ն և Wizz Air-ը։ Առաջարկը տարածվում է գործընկերների արտասահմանյան առևտրի կետերում և նրանց կայքերում կատարված գնումների վրա։

Քարտի վերջին վեց թվանշանը պետք է գրանցել Ineco հավելվածում մինչև դեկտեմբերի 3-ի ժամը 23։59-ը։ Մինչև նույն օրը բանկի գործող Mastercard չունեցող հաճախորդները կարող են անվճար պատվիրել առաջին Mastercard Standard քարտը։

«Սև ուրբաթին» բանկի գործընկերներից գնումները կարելի է կատարել Ինեկոյի ապառիկով և 6–18 ամիս տոկոսներ չվճարել։ Սահմանաչափը 30 000-ից մինչև 15 մլն դրամ է, ժամկետը՝ 48–60 ամիս, փաստացի տոկոսադրույքը՝ 0–23,9%։ Սահմանաչափը կարելի է ստուգել sprintonline.am հարթակում։

Կոնվերս Բանկ․ մինչև 20% քեշբեք՝ գնումների և 50%՝ առաքման համար

Նոյեմբերի 27–30-ը C360 Neo Light կամ ավելի բարձր փաթեթով C360 Mastercard քարտապանները կստանան քեշբեք Amazon-ում և eBay-ում՝ անկախ վաճառողի գրանցման երկրից, ինչպես նաև ԱՄՆ-ում գրանցված առցանց խանութներում կատարած գնումների դիմաց՝

  • առաջին անգամ մասնակցելիս՝ 15%, առավելագույնը 50 000 դրամ,
  • 2025 թվականի արշավի մասնակիցներին՝ 20%, առավելագույնը 60 000 դրամ,
  • Globbing-ով առաքման համար՝ 50%, առավելագույնը 12 000 դրամ, արշավի այս մասը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։

Նախորդ տարվա արշավի մասնակիցները կարող են ստանալ մինչև 72 000 դրամ քեշբեք, նոր մասնակիցները՝ մինչև 62 000 դրամ։ C360 փաթեթները կարելի է ակտիվացնել 500 դրամից։ Բանկը նաև հայտարարել է, որ 30 օր բրոքերային գործարքների համար միջնորդավճար չի գանձում։

Հայէկոնոմբանկ․ 30% զեղչ Glovo-ում և ուղևորություններ դեպի Զանզիբար

Նոյեմբերի 26-ին և 27-ին Glovo-ի մանրածախ խանութներից պատվիրելիս և Հայէկոնոմբանկի Mastercard-ով վճարելիս գործում է 30% ակնթարթային զեղչ՝ առավելագույնը 10 000 դրամ։

Նոյեմբերի 23-ից հունվարի 23-ը Հայէկոնոմբանկը և Mastercard-ը խաղարկում են 35 նվեր, այդ թվում՝ երկու ուղևորություն դեպի Զանզիբար՝ երկու անձի համար։ Mastercard քարտով յուրաքանչյուր 100 000 դրամ անկանխիկ վճարման դիմաց հաճախորդը ստանում է մասնակցության կոդ, իսկ Black Friday Week-ի ընթացքում կոդերը կրկնապատկվում են։

Յունիբանկ․ քարտերի տրամադրման 50% զեղչ և 30% զեղչ Glovo-ում

Մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ բանկը ֆիզիկական անձանց քարտերը տրամադրում է տրամադրման վճարի կեսով։ Love Is… քարտապանների միջև կխաղարկվի մեկշաբաթյա ուղևորություն Փարիզ՝ երկու անձի համար։ Մասնակցելու համար պետք է մինչև դեկտեմբերի 1-ը քարտով կատարել առնվազն մեկ գնում։

Նոյեմբերի 26-ին և 27-ին Glovo-ի մանրածախ խանութներից գնումներ կատարելիս և Յունիբանկի ցանկացած Mastercard-ով վճարելիս գործում է 30% զեղչ՝ առավելագույնը 10 000 դրամ։ Յուրաքանչյուր քարտապան կարող է օգտվել առաջարկից մեկ անգամ, զեղչը չի տարածվում Apple Pay-ով և Google Pay-ով վճարումների վրա։

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ապառիկի կետերը կաշխատեն մինչև 22։00-ն

Նոյեմբերի 27-ից 30-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկի ապառիկ վարկավորման կետերը կաշխատեն երկարացված գրաֆիկով՝ մինչև 22։00-ն։

Ֆասթ Բանկ․ 30% զեղչ Glovo-ում և 15% քեշբեք բիզնեսի համար

Նոյեմբերի 26-ին և 27-ին Glovo-ի մանրածախ խանութներից գնումներ կատարելիս և Ֆասթ Բանկի Mastercard ԱկնՔարտով վճարելիս գործում է 30% ակնթարթային զեղչ՝ առավելագույնը 10 000 դրամ։ Յուրաքանչյուր քարտով առաջարկից կարելի է օգտվել մեկ անգամ, գնման նվազագույն գումար սահմանված չէ։ Զեղչը չի տարածվում Apple Pay-ով և Google Pay-ով կատարված վճարումների վրա։

Բիզնես հաճախորդներին բանկը մինչև 2027 թվականի հունվարի 15-ը վերադարձնում է 15%՝ Mastercard Business Digital քարտով ChatGPT-ի, Canva-ի, Google Ads-ի, Facebook-ում և Instagram-ում գովազդի, Microsoft 365-ի, Shopify-ի, Zoom-ի և այլ թվային ծառայությունների համար վճարելիս։ Քեշբեքը տրամադրվում է, եթե նման ծախսերը ամսվա ընթացքում կազմել են առնվազն 5000 դրամ, առավելագույնը՝ ամսական 15 000 դրամ։

IDBank և Idram․ idcoin-ներ՝ առևտրի կենտրոններում գնումների և Glovo-ի պատվերների դիմաց

Նոյեմբերի 27-29-ը Yerevan Mall-ում, Dalma Garden Mall-ում կամ Mega Mall-ում Idram QR-ով 15 000 դրամից երեք վճարում կատարելու դեպքում հաճախորդները կստանան 3000 idcoin՝ հարկումից հետո։

Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի։ Պարգևը կարելի է ստանալ արշավի ողջ ընթացքում մեկ անգամ։

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը Glovo-ում Idram&IDBank-ով վճարելիս հաշվեգրվում է մինչև 30% idcoin՝ հարկումից հետո առավելագույնը 5000 idcoin։ Պարգևատրումից պահվում է 20% եկամտային հարկ։

Տեխնիկան կարելի է գնել մինչև 60 ամիս ժամկետով՝ վճարելով Rocket Line վարկային գծով Idram&IDBank հավելվածում Idram QR-ը սկանավորելիս։ Նոյեմբերի 26-ից հունվարի 26-ը Rocket Line-ով 50 000 դրամից միանվագ վճարումներ կատարած հաճախորդների միջև կխաղարկվի 80 մրցանակ՝ յուրաքանչյուրը 100 000 idcoin։ Հաղթողները պատահականության սկզբունքով կընտրվեն 2027 թվականի փետրվարի 17-ին՝ ուղիղ եթերում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+